- 06/08/2022
Չինաստանը եւ Ռուսաստան կամրապնդեն ռազմավարական համագործակցությունը
Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «ռազմավարական համագործակցությունը պետք է ամրապնդվի, որպեսզի երկրները կարողանան համատեղ պաշտպանել միջազգային համակարգը, որտեղ ՄԱԿ-ը և միջազգային իրավունքը առանցքային դեր ունեն»: Չինաստանը և Ռուսաստանը «միասին պաշտպանում են հավասարությունն ու արդարությունն աշխարհում», – ասել է Վան Ին:
Սա, ինչ խոսք, Փելոսիի` Թայվան թռիչքի հետեւանքներից է։