- 06/08/2022
Չինաստանը հայտարարել է մի շարք ուղղություններում ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման մասին
Արեւելյան ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է մի շարք ուղղություններում ԱՄՆ-ի հետ համագործակցության թուլացման կամ դադարեցման մասին: Այդ թվում.
– Չինաստանը դադարեցնում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ տարածաշրջանային ռազմական հրամանատարությունների մակարդակով.
– Չինաստանը չեղարկում է աշխատանքային հանդիպումները ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:
– Չինաստանը ժամանակավորապես դադարեցնում է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում:
– Չինաստանը դադարեցնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ թմրանյութերի դեմ պայքարում:
– Չինաստանը դադարեցնում է կլիմայի փոփոխության վերաբերյալ չին-ամերիկյան բանակցությունները
– Չինաստանը դադարեցնում է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ արդարադատության ոլորտում:
– Չինաստանը դադարեցնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ միջազգային հանցագործության դեմ պայքարում։