- 07/08/2022
Պուտինը Ուկրաինայի հետ առճակատման երկրորդ ճակատ բացեց. Wall Street Journal
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ առճակատման երկրորդ ճակատ բացեց՝ Եվրոպայում էներգետիկ պատերազմ հրահրելով: Այս մասին գրում է Wall Street Journal-ը։
Ըստ լրատվամիջոցի, Պուտինի ռազմավարությունն արդեն սկսել է գործել։ Եվրոպայում էներգիայի բարձր գները սոցիալական ցնցումներ են առաջացնում: Սա իշխանության կբերի պոպուլիստական կուսակցություններին, որոնք դեմ չեն լինի հատուկ գործողությանը։