- 07/08/2022
Ուկրաինական բանակը հրեշավոր կորուստներ ունի (Տեսանյութ)
Ուկրաինական բանակը հրեշավոր կորուստներ ունի: Այսպես, միայն երեկվա ընթացքում արձանագրվել են նման փաստեր.
Արտեմովսկի qաղաքի գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման ժամանակ ռուսական օդատիեզերական ուժերի հարվածի հետևանքով ոչնչացվել է մինչև 130 զինծառայող և 8 մեքենա և զրահամեքենա։
Ձերժինսկ գյուղում Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ առանձին օդային հարձակման բրիգադի հաուբիցային մարտկոցի ժամանակավոր տեղակայման կետում օդից բարձր ճշգրտության հրթիռների հարվածից զոհվել է մինչև 70 զինծառայող, ոչնրացվել է երեք ինքնագնաց «Գվոզդիկա» հրետանային կայան և 4 մեքենա։
Խարկով քաղաքում՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից 3-րդ ազգային գվարդիայի բրիգադի ժամանակավոր տեղակայման կետերի վրա հարձակումների արդյունքում 100-ից ավելի ազգայնական է սպանվել…
Սա միայն այս երեք հարվածի ընթացքում: Իսկ ընդհանուր առմամբ ուկրաինական բանակի օրական անվերադարձ մարդկային կորուստների թիվը նկաելիորեն անցնում է1000-ից, հաշվի առնելով, որ ողջ ռազմաճակատային գիծը ռուսական հրետանում գրեթե մշտական կրակի տակ է: Գումարած վիրավորներին, եւ օրական կորուստները կանցնեն 4-5 հազարից:
Ռազմաճակատում զինվորների սուր անբավարարության պատճառով պաշտոնական կիեւը որոշում է կայացվել ժամանակից շուտ առաջնագիծ ուղարկել մոբիլիզացված քաղաքացիներին, ովքեր սկսել են մարզվել Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքի 72-րդ մեքենայացված բրիգադի ուսումնական կենտրոնում։ Նրանց հետ ուղարկվում են նաև հիվանդանոցներում գտնվող վիրավորները՝ չսպասելով, որ նրանք ավարտեն վնասվածքներից հետո վերականգնողական ամբողջական կուրսը։ Բայց ի՞նչ կարող են անել երբեք զենք չբռնած նորակոչիկները. թնդանոթի միս, որիշ ոչինչ: