• 07/08/2022

ՌԴ-ն պատրաստ է հարձակվել Զապորոժյեի ուղղությամբ ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ

ՌԴ-ն պատրաստ է հարձակվել Զապորոժյեի ուղղությամբ ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ

Ռուսաստանը պատրաստ է մոտակա օրերին հարձակվել Զապորոժյեի ուղղությամբ, կարծում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները:

Ուկրաինացի փորձագետ Օլեգ Ժդանովի խոսքով՝ Ռուսաստանը Զապորոժյեի ուղղությամբ հավաքել է մինչև 20 գումարտակային տակտիկական խմբավորում։ Միաժամանակ, ինչպես ընդգծել է վերլուծաբանը, զորքերի զգալի մասը կազմում են ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի ուժերը՝ հռչակավոր ՎԴՎ-ն։ Վերլուծաբանը նաև ընդգծել է, որ ռուսական բանակը դեմ առ դեմ չի գրոհի Զապորոժիե, այլ կգա թիկունքից՝ Նիկոպոլ քաղաքի կողմից։ Այսպիսով, քաղաքը կվերցվի ամբողջական պաշարման մեջ, ինչը, ըստ ծրագրի, կհանգեցնի քաղաքին հանձնվելուն` առանց գրոհի, եզրափակել է փորձագետը։

Արեստովիչը հնչեցրել է նույն վարկածը, սակայն իրեն բնորոշ ձևով հայտարարել է, որ Զապորոժյեի համար վտանգ չի տեսնում։