• 07/08/2022

Եվրոպան մոտ ապագայում կպայքարի ասիական երկրների հետ ռուսական գազի համար. The Wall Street Journal

Եվրոպան մոտ ապագայում կպայքարի ասիական երկրների հետ ռուսական գազի համար. The Wall Street Journal

Եվրոպական երկրները մոտ ապագայում ստիպված կլինեն պայքարել ասիական երկրների հետ Ռուսաստանից հեղուկ բնական գազի մատակարարման համար։ Նման տեսակետ է հայտնել The Wall Street Journal-ը:

Հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների հետ կապված իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է վատթարանալ։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանը պատճառներ կգտնի գազի մատակարարումների հետագա կրճատման համար և կարող է ամբողջությամբ դադարեցնել վառելիքի մատակարարումները Ուկրաինայի տարածքով և «Հյուսիսային հոսքով»։ Բայց սրանից եվրոպացիները այլ ելք չեն ունենա, քան ասիական շուկաների հետ «կռիվ սկսելը»` ռուսական գազի մատակարարման համար։