- 07/08/2022
Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով
Դոնբասի բանակի հիմնադիր եւ առաջին հրամանատար Իգոր Ստրելկովը, ով ներկայումս Մոսկվայի պաշտոնական քաղաքականության քննարադության պատճառով զրկված է պատերազմին մասնակցելու հնարավորությունից, այս անգամ դրական երանգներով է նկարագրել ռազմաճակատային իրավիճակը, թեեւ նրա սովորական հոռետեսությունն էլ է մկատվում.
«Իրավիճակի փոփոխություններ ճակատում:
Խերսոնի ճակատում մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում՝ Նիկոլաևի ուղղությամբ։
Որոշակի առաջընթաց կա։ Թե որքան խորն է, ինձ համար դեռ պարզ չէ:
Դոնեցկից հարավ մեր զորքերը գրոհում են Վուհլեդարի ուղղությամբ։ Արդյունքը դեռ հայտնի չէ։
Դոնեցկի ճակատում, Բախմուտի, ինչպես նաև Խարկովի շրջանում շարունակվել են հարձակողական մարտերը։ Առայժմ զգալի առաջընթաց չի գրանցվել»: