• 08/08/2022

Պենտագոնը նոր մարտավարություն է կիրառում Ուկրաինայում. Causeur

Պենտագոնը նոր մարտավարություն է կիրառում Ուկրաինայում. Causeur

Պենտագոնն Ուկրաինայում նոր մարտավարություն է սկսել կիրառել՝ պայմանագրային «օգնականներ» վարձելով՝ հակամարտությանը մասնակցելու համար, գրում է ֆրանսիական Causeur հրատարակությունը՝ հղում անելով Ֆրանսիայում ռազմական աղբյուրին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները «Ուկրաինայի զինված ուժերի հետ էին» ռազմական գործողությունների հենց սկզբից։

«Ճիշտ է, սրանք իրական ամերիկացի զինվորներ չէին, այլ պայմանագրային «օգնականներ», որոնք կատարում էին իրենց դերը։ Առաջին անգամ Պենտագոնը հատուկ Ուկրաինայում կիրառեց նման մարտավարություն. նա մի տեսակ «աութսորսինգ է անում»՝ փնտրելով մասնագետներ, ովքեր պատրաստ են գումարի դիմաց մասնակցել Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողություններին»,- ասել է աղբյուրը։

Հրապարակման զրուցակիցը պարզաբանել է, որ վարձկանների այս տեսակը գործում է «ամենուր, բոլոր մարտադաշտերում»։