• 09/08/2022

«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն» շարժվում է Հիտլերի ճանապարհով. Մեդվեդեւ

«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն» շարժվում է Հիտլերի ճանապարհով. Մեդվեդեւ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու կոչերը՝ փակել մուտքը արևմտյան երկրներ բոլոր ռուսների համար։

«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն առաջարկել է «պատասխանատվության կանչել Ռուսաստանի ողջ բնակչությանը»։

Վերջին անգամ Ադոլֆ Հիտլերը փորձել է նման գաղափարներ իրականացնել մի ամբողջ ազգի նկատմամբ։ Այլևս հարցեր ուկրաինական իշխանության բնույթի վերաբերյալ չկան»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում: