- 09/08/2022
Նպատակը Թայվանը շրջապատելն է. չինական բանակը նոր զորավարժություններ է սկսում
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ) երեքշաբթի հայտարարել է մոտալուտ զորավարժությունների մասին, որի նպատակն է շրջապատել և պաշտպանել Թայվան կղզին, հայտնում է South China Morning Post-ը:
«ՉԺԱԲ-ի Արևելյան թատրոնի հրամանատարությունը հայտարարեց, որ առաջիկա զորավարժությունները նախապատրաստություն են այս ինքնակառավարվող կղզու միացյալ ուժերը պաշտպանելու և շրջափակելու գործողությունների մասին: Զորավարժությունների ավարտի ժամկետը չի նշվում»,- նշում է թերթը։
Մի շարք դիտորդներ նաև կարծիք են հայտնել, որ ՉԺՀ-ի իշխանությունները կարող են հետամուտ լինել Թայվանի տարածքում ընթացիկ լայնածավալ զորավարժությունները կանոնավոր դարձնելու նպատակին:
Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, ՉԺԱԲ-ի նոր զորավարժությունների մասին հայտարարությունից անմիջապես առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում ՉԺՀ-ի զինվորականների զորավարժությունները Թայվանի տարածքում։
Այդ ընթացքում թայվանցի զինվորականները հրետանային զորավարժություններ են սկսել՝ ուղիղ արկերի արձակմամբ` նմանակելով Թայվանի վրա հարձակումը հետ մղելը: Սակայն ոլորն են հասկանում, որ դա ՉԺԱԲ-ի համար էական դիմադրություն չի կարող լինել: