- 09/08/2022
Պետդումայի պատգամավորն առաջարկել է վերստեղծել ԽՍՀՄ-ը
Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը կարծում է, որ «ԽՍՀՄ գոյությունը հետ պահում ՆԱՏՕ-ին»։ Նա առաջարկեց ստեղծել ինքնիշխան պետությունների ասոցիացիա՝ ԽՍՀՄ-ի տեսքով։ Քաղաքական գործիչը համոզված է, որ նման ասոցիացիան կկարողանա դիմակայել «արևմտյան էքսպանսիային և ագրեսիային»։
Շերեմետի կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո «ամերիկացիները սկսեցին միջամտել հետխորհրդային տարածքում անկախ պետությունների գործերին», որպես օրինակ նա անվանեց Ուկրաինան։ Պատգամավորը պնդում է, որ Ռուսաստանն «ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը՝ ապահովելու սահմանների անձեռնմխելիությունը և Նոր միության անվտանգությունը»։ Նա կարծում է, որ նոր դաշինքը կարող է դուրս գալ նախկին Խորհրդային Միության սահմաններից։
«Նպատակահարմար եմ համարում վերադառնալ ինքնիշխան պետությունների կամավոր միավորման կոլեկտիվ համակարգին մեկ ռազմաքաղաքական և տնտեսական բլոկի մեջ, որը կարող է արդյունավետորեն դիմակայել արևմտյան էքսպանսիային և ագրեսիային։ Մեծ ու հզոր ԽՍՀՄ-ը կարող է դառնալ նոր համադաշնության նախատիպը»,- ասել է Միխայիլ Շերեմեթը։