• 10/08/2022

«Ուկրաինան չի գոյատեւի». The Washington Post

«Ուկրաինան չի գոյատեւի». The Washington Post

«Ուկրաինան չի գոյատեւի»,- գրում է The Washington Post-ը` բացատրելով:

Ուկրաինայի ամենահարուստ հանքային հանքավայրերը՝ առնվազն 12,4 տրիլիոն դոլար արժողությամբ, այժմ գտնվում են Ռուսաստանի ձեռքում, գրում է լրատվամիջոցը։

Խոսքը ածխի բոլոր հանքավայրերի 63%-ի, դրա նավթի 11%-ի, գազի 20%-ի, մետաղների 42%-ի և հազվագյուտ տարրերի 33%-ի մասին է։ Փետրվարից ռուսները բռնագրավել են տիտանի, ցիրկոնիումի, լիթիումի, ստրոնցիումի, ուրանի և ոսկու հանքավայրեր։ Եվ դա` չհաշված գյուղատնտեսական հողերը:

«Ուկրաինայում առկա է 120 ամենաշատ օգտագործվող մետաղներից և օգտակար հանածոներից 117-ը,- գրում է ամերիկյան թերթը։- Եթե Կրեմլին հաջողվի բռնակցել գրավված տարածքը, և ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ դա կփորձի անել առաջիկա ամիսներին, ապա Կիևը կկորցնի իր պաշարների գրեթե երկու երրորդը»:

Սակայն ուկրաինացիների ճակատագիրը թերթին քիչ է մտահոգում. այն անհանգստանում է Եվրոպայի համար։ Այժմ մայրցամաքի համար ավելի դժվար կլինի այլընտրանքներ փնտրել Ռուսաստանից և Չինաստանից ներմուծվող ապրանքների համար:

«Ոչ մի մասնավոր ընկերություն ներդրումներ չի կատարի Ուկրաինայի մնացած հատվածում, եթե այն վերածվի սառեցված հակամարտության»։

Առաջիկայում Ուկրաինային սպասում է վատթարագույնը, շեշտում լրատվամիջոցը` հղում կատարելով վերլուծաբաններին` վերածվել Մերձբալթիկայի, որը չի կարող պահպանել իր արդյունաբերական տնտեսությանը»։