• 10/08/2022

«ԱՄՆ-ին ջախջախիչ պարտություն է սպասվում». ՌԴ-ում Չինաստանի դեսպան

«ԱՄՆ-ին ջախջախիչ պարտություն է սպասվում». ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը մի շարք կարևոր և ուշագրավ հայտարարություններ է արել: Հիմնական թեզերը սրանք են.

– Միացյալ Նահանգները ձեռնամուխ եղավ խաղալու «Թայվանի խաղաքարտը»՝ Չինաստանին զսպելու համար:

– Չինաստանը երբեք չի զիջի իր տարածքի ոչ մի թիզ:

– ԱՄՆ-ն աշխարհին է տարածում «Թայվանի անորոշ կարգավիճակի» տեսությունը:

– Չինաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայում ձգձգվող հակամարտություն:

– Արևմուտքը սկսեց կիրառել «ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնում» հասկացությունը Ասիայում:

– «Մեկ Չինաստանի» սկզբունքը գլխավորն է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների զարգացման համար:

– Կոլեկտիվ Արևմուտքը Թայվանի հարցում կրկնօրինակում է ուկրաինական սցենարը:

– ԱՄՆ-ին ջախջախիչ պարտություն է սպասվում, եթե խանգարի Չինաստանի ներքին նպատակներին: