- 11/08/2022
Պուտինը չի տուժել ԵՄ գազի արտահանման կրճատումից, սակայն Եվրոպան տուժում է. The New York Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել ԵՄ գազի արտահանման կրճատումից, սակայն Եվրոպան տուժում է սեփական սահմանափակումներից։ Նման կարծիք է հայտնել Կոլումբիայի համալսարանի էներգետիկ փորձագետ Ջեյսոն Բորդոֆը։
«Այժմ Եվրոպայում գազի գինը նախորդ տարվա համեմատ մոտ չորս անգամ բարձր է։ Ռուսաստանը երկու երրորդով կրճատել է հոսքերը դեպի Եվրոպա, սակայն ստանում է նույն եկամուտը, ինչ անցյալ տարի: Այնպես որ, Պուտինը չի տուժում դեպի Եվրոպա գազի արտահանման կորուստից։ Իսկ ահա Եվրոպան տուժում է դրանից»,- ասել է Ջեյսոն Բորդոֆը ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցում։