• 11/08/2022

Ղազախստանը ռազմական հետախուզական տեղեկատվություն կփոխանակի Թուրքիայի հետ

Ղազախստանը ռազմական հետախուզական տեղեկատվություն կփոխանակի Թուրքիայի հետ

Ղազախստանը ռազմական հետախուզական տեղեկատվություն կփոխանակի Թուրքիայի հետ:
ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանի իշխանությունների նման որոշումը շատ լուրջ մտահոգություն է առաջացրել ՌԴ-ում, քանի որ վտանգ կա, որ կարևոր տեղեկություններ կարող են հայտնվել թուրքական հետախուզության մոտ, և այնտեղից էլ փոխանցվել ՆԱՏՕ-ին։

Ինչպես ցույց է տրված տեղեկատվությունից, Ղազախստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ առավելություններ են տալիս ՆԱՏՕ-ին և Անկարային՝ թույլ տալով նրանց ստանալ բավական կարևոր տեղեկատվություն ՀԱՊԿ-ի գործունեության մասին, ինչը վտանգում է Հավաքական անվտանգության պայմանագրի անվտանգությունը և ՀԱՊԿ անդամ երկրներին դնում են վտանգի տակ:

Արձանագրության համաձայն՝ կողմերը համագործակցում են հետևյալ ոլորտներում՝ հետախուզական ռազմական տեղեկատվության փոխադարձ փոխանակում և արդի հարցերի վերաբերյալ փորձագիտական ​​գնահատականներ, հետևել տարածաշրջանում (պետությունում) ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը, որը վտանգ է ներկայացնում երկու պետությունների անվտանգությանը, տեղեկատվության փոխադարձ փոխանակում միջազգային ահաբեկչական և այլ կազմակերպությունների վերաբերյալ եւ այլն:

Ղազախստանում պարզաբանումներ չեն տվել այս հարցում, սակայն փորձագետները նշում են, որ այս երկրի իշխանությունները նման որոշում չեն քննարկել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ, ինչը չի բացառում, որ Ղազախստանին կարող են վերջնագիր ներկայացվել` դադարեցնել համաձայնագիր Թուրքիայի հետ, կամ դուրս գալ ՀԱՊԿ-ից: