• 12/08/2022

13 հազար բելառուս զինվոր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին. Ուկրաինայի ԳՇ (ՎԻԴԵՈ)

13 հազար բելառուս զինվոր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին. Ուկրաինայի ԳՇ (ՎԻԴԵՈ)

Մոտ 13 հազար բելառուս ակտիվ և նախկին զինվորականներ պատրաստ են մասնակցել Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին, ասել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։

Ճեպազրույցում իր ելույթի ժամանակ Գրոմովը պնդել է, որ բելառուսական ռազմական ու անվտանգության ուժերն արդեն ստորագրել են համապատասխան պայմանագիր։

«Ուկրաինայի պետական ​​սահմանի երկայնքով Բելառուսի զինված ուժերի 6 գումարտակներ տեղակայված են և առաջադրանքներ են կատարում Ուկրաինային սահմանակից շրջաններում։ Ընդհանուր առմամբ, ըստ լուրերի, Ռուսաստանը շարունակում է Բելառուսին ներքաշել Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի մեջ։

Ըստ նախնական տվյալների՝ Բելառուսի հատուկ գործողությունների ուժերի ներկայիս և նախկին զորամասերից, ինչպես նաև ՕՄՕՆ-ից մինչև 13 հազար մարդ ստորագրել է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու պայմանագիր»,- ասել է ԳՇ պետի տեղակալը։