• 12/08/2022

Առանց ամերիկյան «դաբրոյի» Զելենսկին հազիվ թե հանդգներ հարվածել ատոմակայանին

Առանց ամերիկյան «դաբրոյի» Զելենսկին հազիվ թե հանդգներ հարվածել ատոմակայանին

Միացյալ Նահանգները պաշտպանել է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը:

«Ատոմակայանի մոտ մարտեր վարելը վտանգավոր է և անպատասխանատու։ Մենք շարունակում ենք կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները միջուկային օբյեկտներում»,- Reuters-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ են հասկանում ամերիկացիները «ատոմակայանի շուրջ» ասելով: Բանն այն է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի «շուրջ» առանց այդ էլ մարտեր չեն ընթանում: Պարզապես ուկրաինական բանակը Դնեպր գետի այն կողմից հեռահար հրետանիով հարվածում է կայանին: Այսինքն, պետք է Կիեւից պահանջել` ոչ մի հարված ԱԷԿ-ին, եւ Վաշինգտոնի նման պահանջը Զելենսկին հաստատ չի կարող չկատարել: Հենց դա է, որ Վաշինգտոնը չի անում, եւ նորից օրակարգ է գալիս այն հարցը, որ առանց ամերիկյան «դաբրոյի» Զելենսկին հազիվ թե հանդգներ հարվածել ատոմակայանին, որը, չմոռանանք, համարվում է ծանր ռազմական հանցագործություն:

Վերջին հաշվով, եթե Զապորոժիեի ատոմակայանում տեխնոծին աղետ լինի, դրանից Վածինգտոնը միայն հսկայական շահ կունենա: