- 12/08/2022
Ուկրաինան սկսում է մասնակի տարհանում հարավային շրջաններից
Թղթակից Անդրեյ Ռուդենկոն, ով 2014 թվականից լուսաբանում է Դոնբասի ամենաթեժ իրադարձությունները, իր հեղինակային «Reporter Rudenko» Telegram ալիքում հայտնում է Ուկրաինայի հարավային շրջաններից պետական իշխանությունների մոտալուտ տարհանման մասին։
«Նախագահ Զելենսկու գրասենյակը հրաման է արձակել Զապորոժյեից, Նիկոլաևից և Դոնբասից դուրս բերել տեղական վարչակազմերը, զինվորական հաշվառման և զինկոմիսարիատները և հանել բոլոր փաստաթղթերը»,- գրել է նա։
Սա նշանակում է, որ Կիեւն այդ տարածքները պահելու որեւէ հույս արդեն չունի՞: Կտեսնենք: