• 13/08/2022

T-90M «Պրորիվը» Խարկովի ուղղությամբ

T-90M «Պրորիվը» Խարկովի ուղղությամբ

Ուկրաինական ողջ պատերազմը ընթացքում մեկ էական դետալ եւս արձանագրվել է, որ գրեթե չի նկատվում: Այսպես, ռազմական գործողությորններում ՌԴ-ն հիմնականում օգտագործում է T-72 տանկեր եւ համապատասխան մակարդակի այլ զրահատեխնիկա, մինչդեռ ռուսական բանակի հիմնական տանկը T-90-նն է, եւ նրան փոխարինելու է հալիս մեկ սերունդ բարձր T-16 «Արմատան»:

Թե ինչու են Ուկրաինայում ռուսները շեշտը դրել իրենց համարնախորդ օր հանդիսացող T-72-ի վրա, կարելի է տարբեր ենթադրություններ հայտնել: Ընդհուպ, որ այս տեխնիկայիս Ռուսաստանը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից ունի տասնյակ հազարավոր միավորներ, հիմնականում կոնսերվացված վիճակում, եւ այն մարտադաշտ նետելը պարզապես էժան է: Սակայն դա նշանակում է նաեւ ռազմական գործողությունների դանդաղեցում, հաշվի առնելով այն բոլոր առավելությունները, որ ունի T-90-ը:

Եվ ահա, ճակատային որոշ հատվածում սկսել են նկատվել T-90M «Պրորիվը» տանկեր, որոնցից մեկը ֆիքսվել է Խարկովի ուղղությամբ: Կոնկրետ դեպքում հակառակորդին գրոհելով, «Պրորիվը» հետ է քաշվում` աերոզոլային ծածկույթ այձակելով, որը նրան քիկչ տեսանելի է դարձնում թշնամու համար: Ֆունկցիա, որի մասին T-72-ը կարող է միայն երազել: Իսկ նման ֆունկցիաներ T-90M «Պրորիվի» մոտ տասնյակներով են:
Ամերիկյան Military Watch հրատարակության տվյալներով՝ այս տանկերը ռուսական բանակի ամենամարտունակ մեքենաներն են։ Տանկը համալրված է բազմաշերտ զրահով նոր պտուտահաստոց մոդուլով, կառավարման համակարգով, թիրախի հայտնաբերմամբ և հարթափող հրետանիով, որը թույլ է տալիս օգտագործել ժամանակակից բարձր տեխնոլոգիական արկեր։
Լտատվամիջոցի գնահատմամբ, նման ուժին դիմակայելը ուկրաինական բանակի համար շատ դժվար է. թշնամին կարող է նույնիսկ չմտածել հակահարձակման մասին: