• 13/08/2022

Գերմանիան «լկտիացել է», ուկրաինացի փախստականներից պահանջում է վճարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանիան «լկտիացել է», ուկրաինացի փախստականներից պահանջում է վճարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանիայում գտնվող ուկրաինացի փախստականները սկսել են ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման հաշիվներ ստանալ։

Ուկրաինուհին Գերմանիայում ցուցադրել է իր անվամբ առաջին նման հաշիվը «Անկեղծ ասած՝ հուզիչ է»։

Ամբողջ գործընթացը տեսագրվել և տեղադրվել է Tik-Tok-ում, ներառյալ, թե ինչպես է ուկրաինուհին չի կարողանում կարդալ նամակը տեսախցիկի առաջ կարդալ՝ ընդհատելով, առցանց թարգմանչի օգնությամբ բովանդակությունը հասկանալու տանջալի փորձերի դիմելով:

Ջանքերն արդյունք տալիս են. կարճ ընդմիջումից հետո, վերադառնալով հանդիսատեսի մոտ, ուկրաինուհին այլևս ոչ այնքան «ուրախ էր եւ հուզված», այլ ավելի շուտ` ընկճված: Պարզվում է, որ Գերմանիայի իշխանություններն այդ նամակով ոչ թե ուկրաինուհուն խնդիրում են գալ, մի 10 հազար եվրո ստանալ, այլ պահանջում են վճարել ժամանակավոր կացարանի ծախսերի համար:

«Ճամբարում բոլորը նման նամակներ են ստացել,- դժգոհում է նա:- Մենք պետք է վճարենք այն բանի համար, որ այստեղ ենք ապրում` լույսի, ջրի, մեզ կերակրելու համար: Երկու հոգու վարձը՝ ես ու երեխաս՝ 833 եվրո, այսպես։ Ես դեռ ոչ մի նպաստ չեմ ստացել»։

Շեշտում ենք՝ այս կինն ապրում է ճամբարում, ոչ թե առանձին բնակարանում։ Առայժմ 833 եվրո են պահանջում, բայց առջեւում դեռ «Պուտինի ձմեռն» է։

Տեսնում եք ինչ «ապերարախտ» երկիր է այդ Գերմանիան. փոխանակ ուրախությունից իրեն կորցնի, որ ուկրաինացիները, թողած իրենց պատերազմը, բարեհաճել են «հյուրընկալվել», դեռ մի բան էլ նրանցից փող են ուզում: