- 13/08/2022
Թրամփին փորձում են «փակել» բանտում
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին լրտեսության մասին օրենքի հնարավոր խախտումների համար, ինչը կարող է հանգեցնել ազատազրկման, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Թրամփի ունեցվածքի խուզարկության հրամանը։
Փաստաթղթի համաձայն՝ ՀԴԲ-ն «հետաքննում է Թրամփին գրառումները ջնջելու կամ ոչնչացնելու, հետաքննությանը խոչընդոտելու և լրտեսության մասին օրենքը խախտելու համար»։ Ինչպես նշվեց, նման խախտումների համար դատապարտումը կարող է հանգեցնել ազատազրկման կամ տուգանքի:
Թրամփի Ֆլորիդայի կալվածքում խուզարկության հրամանի լրացումներից մեկում ասվում է, որ նա ունեցել է փաստաթղթեր, որոնք նշում են «TS/SCI» (հույժ գաղտնի/զգայուն բաժանված տեղեկատվություն), ինչը ենթադրում է գաղտնիության ամենաբարձր մակարդակներից մեկը:
Սա, հասկանալի է, արդարացումն է: Ակնհայտ է մեկ բան. գալիք ընտրություններում Թրամփը, եթե բան չփոխվի, ըստ ամենայնի` ջախջախիչ հաղթանակ կարող է տանել: Այսինքն, նրան մեկուսացնելու հարցը գործող վարչախմբի համար դարձել է առաջնային:
Միայն թե դա բան կտա՞. անգամ բանտից Թրամփը կարող է ուղղորդել իր ըննտրազանգվածին, թե ում օգտին է պետք քվեարկել: