• 13/08/2022

Սլավյանսկի ուղղությունը սկսել է արագորեն ակտիվանալ (Տեսանյութ)

Սլավյանսկի ուղղությունը սկսել է արագորեն ակտիվանալ (Տեսանյութ)

Երեկ վաղ առավոտից մինչև այս պահը գերակտիվորեն աշխատում է աշխատում է Իզյումի ճակատի ռուսական հրետանին` Սլավյանսկի ուղղությամբ։ Որոշ պահերի թվում է, թե կրակը մարում է, բայց հետո վերսկսվում է նոր ուժով։

Նշանակո՞ւ է սա, որ ռուսական ուժերը, որոնք այս հատվածում տեւական ժամանակ խմբավորման-համալրման փուլում են, վերջապես պատրաստվում են հարձակվել: Թե՞ դեռ փորձում են «հերկել» ուկրաինական պաշտպանությունը, կտեսնենք առաջիկա օրերին:

Բայց ամեն դեպքում, ինչպես ցույց է տալիս տեսանյութը, որն արտավ է Սլավյանսկի ուղղությամբ հատվածներից մեկում, ուկրաինական պաշտպանության համար հրետանային նման գրոհն առավել քան ծանր է: