- 13/08/2022
Պեսկին ամբողջովին ռուսական ուժերի ձեռքին է, Ավդիեւկան` «կաթսայի» վտանգի տակ (Քարտեզ)
Դաշնակից ուժերի հարձակման ժամանակ Դոնեցկի մերձակայքում գտնվող Պեսկի բնակավայրը վերցվել է լիակատար վերահսկողության տակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Այստեղ 8 տարի շարունակ Ուկրաինայի զինված ուժերը ստեղծում են հզոր ամրացված տարածք՝ երկարաժամկետ ամրացումներով, այդ թվում՝ ստորգետնյա բունկերներով և բազմաթիվ կրակակետերով։
Այստեղից նացիստները հարյուրավոր անգամներ հարձակվել են ԴԺՀ-ի մայրաքաղաքի բնակելի թաղամասերի վրա։
Սա կարեւոր է նրանով, որ Պեսկիից դեպի հյուսիս` այդ հատվածում ուկրաինական ուժերի պաշտպանության առանցք Ադվիեւկայի թիկունք տանող ուղղությունները քիչ նմակեցված հարթավայրեր են (Քարտեզ): Իսկ նման պայմաններում ռուսական տեխնիկական գերազանցությունը հնարավերություն կտա շատ ավելի արագ տեղաշարժվել: Հակառակ ուղղությունից եւս ռուսական ուժերը պատրաստ են գրոհի:
Այսպիսով, Ավդիեւկայի շուրջ աչքի առաջ օղակ է ձեւավորվում: