- 13/08/2022
Կիեւը չի կարողանում հակահարձակում սկսել. Washington Post
Ուկրաինան ներկայումս չի կարողանում հակահարձակում սկսել, մասնավորապես՝ Խերսոնի շրջանում։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է Ուկրաինայի կառավարության պաշտպանության և հետախուզության հարցերով խորհրդականը The Washington Post-ին՝ անանունության պայմանով։
«Մենք պետք է ազնիվ լինենք. այս պահին Ուկրաինան չունի բավարար սպառազինության համակարգեր հակահարձակման համար»,- ասել է նա։
Խորհրդականը հավելել է, որ ռուսական բանակի հետ «շատ դժվար է մրցակցել»։
Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինայի Զինված Ուժերը չունեն առաջնագծում առաջընթացի համար անհրաժեշտ տարրական հրետանի և զրահատեխնիկա։ Բացի այդ, ուկրաինացի զինվորները հայտնում են ռուսական բանակի համալրման ժամանման մասին։
Ըստ թերթի զրուցակցի՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Խերսոնի շրջան է ժամանել մոտ 3 հազար ռուս զինծառայող, ինչի արդյունքում Դնեպրի արեւմտյան ափին ռուս զինծառայողների թիվը հասել է առնվազն 15 հազարի։
Հաղորդվում է նաեւ, որ ռուսական անօդաչու սարքերը գիշերը որոնում են ուկրաինական դիրքերը, իսկ առավոտյան հայտնաբերված ամրությունները ոչնչացվում են։ «Թաքցնելու տեղ չկա»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողը։