- 13/08/2022
Ինչ կոկորդիլոսի արցունք էլ թափեն, նրանց նպատակը ՌԴ-ում վարչակազմի փոփոխությունն է. ԱՄՆ նախկին կոնգրեսական
«Ինչ կոկորդիլոսի արցունք էլ թափեն, բարոյականության վրա թքած ունեն։ Նրանց նպատակը Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունն է»։
Այս մասին նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդը հայտարարել է Fox News-ի եթերում` ավելացնելով, ոչ ԱՄՆ-ի կողմից ուկրաինական ճգնաժամի սրման միակ նպատակը Ռուսաստանում իրավիճակի սրումն է։
«Բայդենի վարչակազմը թքած ունի Ուկրաինայի ժողովրդի վրա: Ինչպես նաև ժողովրդավարության պաշտպանության։ Նրանք օգտագործում են այս պատերազմը ՆԱՏՕ-ն ուժեղացնելու և ռազմարդյունաբերական կորպորացիաների ախորժակները բավարարելու համար։ Եվ Ջո Բայդենի համար դա նաև, մեջբերում եմ, «նոր աշխարհակարգ» ըհաստատելն է, որի գլխին, ինչպես ինքն է ասում, «մենք պետք է լինենք»: Եվ նա կփորձի կառուցել այն, նույնիսկ եթե դա նշանակում է մեզ բոլորիս միջուկային աղետի շեմին դնել»,- ասաց նա: