- 13/08/2022
ՌԴ-ն Իրանից գնում է 1000 անօդաչու` ընդլայնելով ռազմավարական համագործակցությունը. Ejmagnier
Ռուսաստանը Իրանից գնում է 1000 անօդաչու թռչող սարք և ընդլայնում է ռազմավարական համագործակցությունը, գրում է Ejmagnier-ը։
Իրանն ու Ռուսաստանը ակտիվացրել են իրենց ռազմավարական համագործակցությունը տարբեր ոլորտներում, վերջինը՝ տիեզերքում, երբ ռուսական հրթիռը Ղազախստանի ռուսական տիեզերակայանից ուղեծիր արձակեց իրանական արբանյակը: Իրանը, անկասկած, կօգտվի դրանից՝ թարմացնելու իր թիրախների ցանկը և բացահայտելու ավելի շատ թիրախներ, որոնք կապված են Մերձավոր Արևելքում տեղակայված իր թշնամիների, հիմնականում ԱՄՆ ռազմակայանների և Իսրայելի հետ:
Բացի այդ, Ռուսաստանը պայմանագիր է կնքել Իրանի հետ 1000 անօդաչու թռչող սարքերի գնման համար այն բանից հետո, երբ Իրանը մի քանի ինքնաթիռ և սիմուլյատոր է մատակարարել, որոնց վրա ռուս սպաներ են վերապատրաստվել։ Ուկրաինայում հաջողությամբ կիրառվել են առաջին անօդաչու սարքերը: Գերտերության կողմից Իրանից անօդաչու թռչող սարքերի այս գնումն աննախադեպ է, ամփոփել են վերլուծաբանները։