- 14/08/2022
Իգոր Ստրելկովին կալանավորել են որպես կամավոր ռազմաճակատ հասնելու փորձի ժամանակ (ֆոտո)
Իգոր Ստրելկովը փորձել է ռազմաճակատ հասնել որպես կամավոր, սակայն նրան ձերբակալել են Ղրիմում։
«Սա, իհարկե, եզակի պատմություն է, որը նմանը չունի: Հաճախ մարդկանց օրինական հիմքերը շրջանցելով` պատերազմ են ուղարկում, երբեմն մարդկանց հնարավորություն է տրվում կռվել՝ քավելով կատարված հանցագործությունները։ Այս դեպքում մարդը փորձում է պատերազմել՝ պատրաստ հանուն հայրենիքի ու իր սկզբունքների տալ ամենաարժեքավորը՝ իր կյանքը։ Բայց նրան չեն թողնում: Չայած նրան, որ Ստրելկովը քաղաքական նպատակներ չի դրել և նպատակ չի ունեցել խառնաշփոթ առաջացնել Նովոռոսիայում»,- գրում է կամավորական Ա.Ժուչկովսկին։
«Նրա ուզածն ընդամենը անձնական մասնակցություն ունենալն է իր սկսած ռուսական ազգային-ազատագրական պատերազմին` թեկուզ որպես սովորական կամավորական։ Նրանք գրում են, որ Իգոր Իվանովիչը փորձել է հասնել Խերսոնի ռազմաճակատ՝ օգտագործելով կեղծ անձնագրով, որը օգտագործել է հատուկ ծառայություններում ծառայելու ժամանակ»,- ավելացնում է կամավորականը։
Եվ իրոք հարց է ծագում` ինչո՞ւ Ստրելկովի` համառորեն Դոնբաս (որի բանակի առաջին հրամանատարն է եղել) մեկնելու փորձերը նույն համառությամբ մերժվում են: Տրամաբանորեն, եթե վերեւներում մտածում են, թե Ստրելկովը կարող է այնտեղ ՌԴ-ին ոչ ձեռնտու, ավելին` վնասական քայլեր կատարել, ապա նման ծրագրերի համար նրան պարզապես պետք է ձերբակալեին հենց Մոսկվայում: Եթե նման բան չկա, ինչո՞ւ են մերժում: Կարճ ասած, այստեղ մի բան կա, որը կարող է շատ ավելի լուրջ հիմքեր ունենալ, քան ընդամենը մեկ մարդու պատերազմ մեկնել թույլ տալ-չտալը: