• 14/08/2022

Կիեւը հայտարարել է, որ ակնկալում են ռուսական բանակի հարձակումը Խերսոնի մոտ

Կիեւը հայտարարել է, որ ակնկալում են ռուսական բանակի հարձակումը Խերսոնի մոտ

Ռուսական բանակը կարող է անցնել հակահարձակման՝ նպատակ ունենալով գրավել Խերսոնի շրջանի ողջ տարածքը` մինչև սեպտեմբերին սպասվող հանրաքվեն։ Այս մասին տեղական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովը։

Նրա խոսքով, մոտ ապագայում հարավը կլինի ամենաթեժ ճակատ։ «Այստեղ կարող է լինել այսպիսի երկկողմանի իրավիճակ՝ կա՛մ հակառակորդը կգնա պաշտպանական դիրքի, կա՛մ կփորձի որոշակի հակահարձակողական գործողություններ ձեռնարկել որոշ ուղղություններով: Սակայն շատ զորքեր են տեղափոխվել երկրի հարավ, եւ դա նախատեսված են ոչ թե պաշտպանության, այլ հարձակման համար»,- ասել է ուկրաինացի նախարարի խորհրդականը։