• 14/08/2022

Ստրելկովին, այնուամենայնիվ, թողե՞լ են մասնակցել պատերազմին

Ստրելկովին, այնուամենայնիվ, թողե՞լ են մասնակցել պատերազմին

Կիեւի գլխավոր պրոպականդիստ Արեստովիչը եւս անդրադարձել է Դոնբասի բանակի առաջին հրամանատար Իգոր Ստրելկովի բերման ենթարկելու մասին տեղեկատվությանը` հայտնելով.

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրան ազատ են արձակել և թույլ են տվել կռվել Խերսոնի շրջանում: Այսպիսով, մենք հնարավորություն ունենք տեսնելու այս «հերոս» մարդուն ինչ-որ տեղ Սնեգուրովկայի մոտ, որտեղ ռուսական ուժերը հարձակման են գնում», – ասել է քարոզիչը:

Իհարկե, այս տեղեկությունը դեռ ճշտել է պետք, եւ դա իրեն սպասեցնել չի տա: Բայց եթե իրոք Ստրելկովին թողել են Խերսոնի ռազմաճակատ, ապա դա նշանակում է, որ ռուսական բանակի գործողությունների փիլիսոփայությունն Ուկրաինայում արագորեն կփոխվի: Ոչ, նկատի չունենք, որ Ստրելկովը կփողի. նրան ռազմաճակատ թողնելը պարզապես նման ազդակ կհանդիսանա: