• 14/08/2022

Պեսկիի գրավումով` սկսվեց հաջորդ հարձակումը (Տեսանյութ)

Պեսկիի գրավումով` սկսվեց հաջորդ հարձակումը (Տեսանյութ)

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դոնեցկի հյուսիս-արևմուտքում գտնվող Նևելսկոյե գյուղի թիրախներին: Այս փոքրիկ բնակավայրը կարեւոր է երկու դրվագով: Նախ, Նևելսկոյեում է տեղակայված ուկրաինական ծանր հրետանին, որը հարվածի տակ է պահում Դոնեցկ քաղաքը: Ապա, այն, ըստ էության, հանդիսանում է Դոնեցկից դեպի արեւմուտք ուկրաինական առանցքային պաշտպանական կենտրոնի` Կոնստանտինովկայի ամրացված տարածքներից մեկը։

Պեսկիի ազատագրումից և մաքրման ավարտից հետո Նևելսկոյե-Կոնստանտինովկա ուղղությունը (տե´ս քարտեզը) դառնում է Դոնեցկի ուղղությամբ ռուսական ուժերի հետագա հարձակման ուղղություններից մեկը։ Հաջորդը, անշուշտ, կլինի Ավդեեւկան «ակցանի մեջ» առնող հարվածը: Նևելսկոյեի ուղղությամբ այս հարվածը նշանակում է, որ օպերացիան գործնականում սկսված է: