- 14/08/2022
Ամերիկյան զորքերը և ինքնաթիռները ժամանել են ՀԱՊԿ անդամ Տաջիկստան
Տաջիկստանի տարածք են ժամանել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը և ամերիկացի զինվորականների խումբը, ինչպես նաև մի քանի տասնյակ միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և ինքնաթիռներ։ Ինչպես պարզվեց, ԱՄՆ զինվորականների ժամանումը Տաջիկստան կապված է բավականին տարօրինակ զորավարժությունների հետ, որոնք, իբր, նախատեսված են տարածաշրջանում Տաջիկստանի հետ համագործակցությունն ապահովելու նպատակով: Սա մի շարք հարցեր է առաջացրել, թե արդյոք զորավարժությունները նույնպես ուղղվա՞ծ են Ռուսաստանի դեմ։
«Տարածաշրջանային համագործակցություն-2022» այսպես է կոչվում զորավարժությունը։
Զորավարժությունները «եզակի հնարավորություն են ընձեռում ամրապնդելու հարաբերությունները տարածաշրջանում մեր գործընկերների հետ», – մեկնաբանել է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ջոն Պոմերսհայմը ներկա իրավիճակը։ Հայտնի է, որ զորավարժությունները կշարունակվեն հինգ օր, մինչդեռ դրանցում ներգրավված է լինելու նաև ավիացիան, քանի որ Տաջիկստան են ժամանել նաև ամերիկյան ռազմական ուղղաթիռներ։
Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ է…
Թե ուր կգնա Ռուսաստանի հարաբերությունները Տաջիկստանի հետ, եւ ինչ ճակատագիր է սպասում ՀԱԿՊ-ին, երբ նրա անդամների մի մասը անթաքույց խաղերի մեջ են ամերիկացիների հետ, ժամանակը ցույց կտա: Այս պահին իրողությունն այն է, որ ԱՄՆ-ի նման քայլերն անշեղորեն մեծացնում են ՌԴ-ի հետ ուղիղ բախման հավանականությունը: