- 14/08/2022
Պուտինի և Էրդողանի հարաբերությունները զայրացնում են Արևմուտքին. The New York Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործընկերությունը զայրացնում է Արևմուտքին: Այս մասին գրում է The New York Times-ը։
Նյութի հեղինակ Սթիվեն Էրլանգերը նշել է, որ Պուտինի և Էրդողանի համագործակցությունը «զգալի բաց է պատժամիջոցային պատնեշում», որը փորձում են ստեղծել արևմտյան երկրները։
«Այդ հարաբերությունները մեծ զայրույթ են առաջացնում Էրդողանի` ՆԱՏՕ-ական դաշնակիցների շրջանում»,- ասվում է հոդվածում։
Լրագրողը հիշեցրել է նաև, որ Անկարան չի աջակցում Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությանը և նախատեսում է աշխատել ռուսական բանկերի հետ, որոնց նկատմամբ սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել։ Բացի այդ, լրատվամիջոցը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը ձեռնտու է Էրդողանին, քանի որ Թուրքիան ստանում է էժան էներգիա և մեծ շահույթ ունի ռուս ձեռներեցների հետ գործարքներից։