• 14/08/2022

Պատահաբա՞ր հենց այն օրը, երբ Ահավնոյում այրում են սեփական տունը, Սուրմալույում նման պայթյուն եղավ (Տեսանյութ)

Պատահաբա՞ր հենց այն օրը, երբ Ահավնոյում այրում են սեփական տունը, Սուրմալույում նման պայթյուն եղավ (Տեսանյութ)

Արցախի Ահավնո գյուղի բնակիչն այրել է իր տունը, որպեսզի թուրքին չտա:

Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ինչ ահավոր բան է սեփական եւ ծնողներիդ արյուն-քրտինքով կառուցածն այրելը…

«Թարսի պես» անմիջապես էլ լուրեր տարածվեցին, թե գիտեք ինչ կա, մետրոյի կայարաններն ականապատված կարող են լինլ: Իսկ քանի՞ ռումբ գտան. այս պահին որեւէ լուր չեն հայտնել: Ուրեմն ի՞նչ, որ մարդիկ վախենան տեղաշարժվե՞լ դեպի Սուրմալու կամ քաղաքի կենտրոն…

Մի հարց էլ կա. իսկ պատահաբա՞ր հենց այն օրը, երբ Ահավնոյում սկսեցին այրել սեփական տունը, Սուրմալույում նման ահավոր պայթյուն եղավ, ու Ալենն էլ այնտեղ չգիտես ինչ էր անում:

Հա, ի դեպ, Նիկոլը լավ կանի, որ ուշադիր նայի այս կադրերին: Հենց այնպես, որ լավ հիշի…