- 14/08/2022
Արտյոմովսկի վիճակը դարձավ անհուսալի. շրջապատում կամ նահանջ (Քարտեզ)
Դաշնակից զորքերը շարունակում են առաջխաղացումը Արտյոմովսկի(Բախմուտ) ուղղությամբ: Վերշինա բնակավայրը գտնվում է ռուսների լիակատար վերահսկողության տակ, Զայցևոն «մաքրվում» է: (Զայցևոյում առաջընթացի մասին տեղեկությունը հաստատում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը, որը ռազմական գործողություններին հետեւում է մշտական ռեժիմով):
Մի քանի շաբաթ շարունակ այս ուղղություններով ռուսական գրոթե անընդմեջ հրետակոծության արդյունքում, որը ուկրաինական զինյալներին հսկայական կորուստներ պատճառեց, այս հատվածներում նրանք գործնականում կորցրել են մարտունակությունը եւ ստիպված են հետ քաշվել: Այս պահին դեռ փորձում են կենտրոնանալ Բախմուտում, ավելի կոնկրետ` քաղաքի այն հատվածում, որը դեռ ռուսական ուժերի վերահսկողության տակ չէ, սակայն սա անհույս է:
Բանն այն է, որ Բախմուտից հարավ գտնվող Զայցեւոն գրավելով, ռուսական ուժերը հնարավորություն ունեն Արտյոմովսկի հարվածել հարավից կամ, որ ուկրաինական բանակի համար ավելի վատ է, շրջանցել քաղաքն արեւմտյան ուղղությամբ:
Իսկ ահա հյուսիսում` Բախմուտի հարեւանությամբ գտնվող Սոլեդարում վիճակը ոչճ պակաս աղետալի է. ռուսական ուժերը գրավել են քաղաքի կեսից ավելին, եւ ամբողջական գրավման պահից այստեղից եւս կսկսվի Արտյոմովսկը շրջանցող հարված:
Երեւի հասկանալով այս վիճակը, Զայցեւոյի հատվածից ուկրաինական խմբավորումների մի մասը նախընտրել են նահանջել ոչ թե Արտյոմովսկ, այլ ավելի խոր թիկուն` Կոնստանտինովկա։