• 15/08/2022

Եվրոպայի «սոված քարերը» . «Եթե ինձ տեսնես, լացիր»

Եվրոպայի «սոված քարերը» . «Եթե ինձ տեսնես, լացիր»

Եվրոպական գետերում ջրի մակարդակը երաշտի պատճառով հասել է պատմական նվազագույնի։ Դրա շատ հստակ հաստատումը «սոված քարերի» հայտնվելն է Չեխիայում, Նիդեռլանդներում եւ Գերմանիայում։

Միջնադարում դրանք ծառայում էին որպես ջրի կրիտիկական անկման նշիչներ, որոնք կանխագուշակում էին սովը։ Այդ քարերը, հասկանալի է, ներկայումս էլ իրենց տեղում են` անշեղորեն կատարելով ֆունկցիան: Ու հիմա նման քարերից շատերը ողջ Եվրոպայով մեկ ամբողջությամբ դուրս են եկել ջրի տակից։

Դրանցից մեկի վրա, որը տեղադրված է Էլբայի հունին, գրված է. «Եթե ինձ տեսնես, լացիր»։