- 15/08/2022
Կլիչկոն բաժանվում է կնոջից 26 տարվա ամուսնությունից հետո
Կիևի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ և 2014 թվականի պետական հեղաշրջման ակտիվ մասնակից Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ բաժանվում է կնոջից՝ Նատալիայից։
«Գաղտնիք չէ, որ երկար տարիներ մենք ապրում ենք ոչ միայն տարբեր քաղաքներում, այլև տարբեր երկրներում։ Շատ տարիներ՝ տարբեր հետաքրքրություններ, տարբեր կյանք: Եվ մենք որոշեցինք դա արդեն ֆորմալացնել»,- լրագրողներին ասաց նա։
Նրա խոսքով՝ ամուսնալուծությունը «երկու կողմերի ցանկությունն է»։
«Մենք դեռ լավ հարաբերություններ ունենք, հարգում ենք միմյանց, երեխաներն արդեն չափահաս են, կյանքը շարունակվում է»,- ասաց քաղաքապետը։
Կլիչկոն ամուսնացել է 1996 թվականին։ Նատալիայի հետ ամուսնությունից նա ունի երեք երեխա՝ Եգոր-Դանիել (2000), Էլիզաբեթ-Վիկտորիա (2002) և Մաքսիմ-Ալեքսանդր (2005):
Նատալյա Եգորովան (օրիորդական ազգանունը, որը նա թողել է նույնիսկ հարսանիքից հետո) ապրում է Գերմանիայում՝ Համբուրգի հեղինակավոր արվարձանում գտնվող երկհարկանի առանձնատանը։
Ընդամենը մեկ տարի առաջ Կլիչկոն կտրականապես հերքեց ամուսնալուծության մասին լուրերը։ Իսկ հիմա հաստատում է: Երեւի հասկացել է. շուտքվ հայտնվելու է ճաղերի հետեւում, էլ ի՞նչ ամուսնություն: