• 15/08/2022

Ուկրաինական «Պիոնի» ինքնագնաց հրետանու ինքնաոչնչացումը (Տեսանյութ)

Ուկրաինական «Պիոնի» ինքնագնաց հրետանու ինքնաոչնչացումը (Տեսանյութ)

Ուկրաինայի զինված ուժերի 2S7 «Պիոնի» ինքնագնաց հրետանին պայթում է կրակ բացելու փորձի ժամանակ։

Սա, իհարկե, բացառիկ եւ դիտարժան տեսագրություն է: Բայց ոչ միայն. շատ ավելի կարեւոր է այս ամենից բխող հետեւությունը:

Այսպես, ընդգծենք. «Պիոնը» համարվում է խորհրդային ժամանակների միանգամայն հուսալի եւ աշխատունակ հրետանի: Եվ եթե նա կրակ բացելու պահին պայթել է, նշանակում է, որ կա´մ Կիեւը մարտադաշտ է հանել այն զենքերը, որոնք վաղելության ժամկետի անհուսալի սպառման պատճառով վաղուց պետք է խոտանված լինեին: Կա´մ, որ տեխնիկայի հետ վարվել են ծայրահեղ անփույտ, որը կվկայեր ուկրաինական բանակի մակարդակի ծայրահեղ անկման մասին: