• 16/08/2022

Գիտնականները կանխատեսել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի հետևանքները

Գիտնականները կանխատեսել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի հետևանքները

Ավելի քան հինգ միլիարդ մարդ կարող է զոհվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լայնամասշտաբ միջուկային պատերազմի դեպքում: Այս եզրակացության են եկել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռաթգերսի համալսարանի գիտնականները երկուշաբթի օրը հրապարակված ուսումնասիրության մեջ:

«Մենք գնահատում ենք, որ ավելի քան 5 միլիարդ մարդ կարող է մահանալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի արդյունքում, ինչը հաստատում է դրա կանխման համար գլոբալ համագործակցության անհրաժեշտությունը», – ասվում է Nature Food ամսագրում հրապարակված հոդվածում:

Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատերազմը Ռուսաստանի հետ կարող է հանգեցնել աշխարհի միջուկային զինանոցի ավելի քան 90%-ի օգտագործմանը։ Դրա արդյունքը կլինի ավելի քան 150 տերագրամ (ավելի քան 165 մլն տոննա) աղտոտված նյութի արտանետումը մթնոլորտ՝ առաջացնելով միջուկային ձմեռ մոլորակի շուրջ։

Միևնույն ժամանակ, 360 միլիոն մարդ կարող է ուղղակիորեն մահանալ միջուկային արկերի պայթյունից, մինչդեռ ավելի քան 5 միլիարդը «սովի զոհ կդառնան»` աղետից հետո։

«Բնակչության մնացած հատվածին կտրամադրվի գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն սննդամթերք՝ օրական 1911 կիլոկալորի չափով, բայց առանց միջազգային առևտրի հնարավորության»,- ասվում է զեկույցում։

«Միջուկային պատերազմի դեպքում քաղաքների և արդյունաբերական տարածքների վրա ուղղված ռումբերը կհանգեցնեն հրդեհային փոթորիկների, այրման մասնիկների զգալի ծավալների արտանետմանը վերին մթնոլորտ, որը կտարածվի ամբողջ մոլորակով և կհանգեցնի նրա արագ սառեցմանը: Այս աղտոտիչները տասնամյակներ շարունակ կխախտեն Երկրի կլիման և կազդեն մակերևույթի և օվկիանոսների սննդի արտադրության համակարգերի վրա»,- նշում են հեղինակները:

Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը միջուկային զենք կիրառելու ծրագիր չունի։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլին խոսել է միջուկային պատերազմի «շատ էական» ռիսկերի մասին, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ միջուկային զենքի օգտագործումն անթույլատրելի է։

Առնչվող գրառում

Մեծ ենք համարում պատերազմի հավանականությունը. Աբխազիայի արտգործնախարարը՝ Վրաստանի հետ պատերազմի մասին

Մեծ ենք համարում պատերազմի հավանականությունը. Աբխազիայի արտգործնախարարը՝ Վրաստանի հետ…

Աբխազիայի իշխանությունները Վրաստանի հետ պատերազմի հավանականությունը մեծ կհամարեն մինչև ուժի չկիրառման մասին պայմանագրի ստորագրումը. նրանք պատրաստ են դա անել հոկտեմբերի սկզբին՝…
Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է անակնկալ կերպով միջուկային զենք օգտագործել

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է անակնկալ կերպով…

Միացյալ Նահանգները մտավախություն ունի, թե չեն կարողանա կանխատեսել այն պահը, երբ Վլադիմիր Պուտինը կորոշի «անել չմտածվածը», այսինքն՝ միջուկային զենք օգտագործել, գրում…
Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ֆեյսբուքյան իր էջում Սեբաստիան Լեկորնուն գրառում է կատարել՝ նշելով,…