- 16/08/2022
Արևմուտքը կարող է «մեջքից խոցել» Ուկրաինային. The Guardian
Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ էլեկտրաէներգիայի ու պարենի արագ թանկացման պատճառով խուճապի մատնված եվրոպացիները կարող են «դավաճանական հարված հասցնել ուկրաինացի ընկերներին» այս ձմռանը։
Ինչպես նշում է Guardian-ը, այս պահին ԱՄՆ-ին մտահոգում է միայն Ռուսաստանի հետ չպատերազմելու հարցը, իսկ Մեծ Բրիտանիան թաքնվում է պատերազմ չգնալու ամերիկյան որոշման հետևում։ Նույն կերպ են վարվում ԵՄ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։
Ինչ-որ պահի Եվրամիությունը կարող է ստիպել Ուկրաինային` ստորագրել Ռուսաստանի հետ ժամանակավոր խաղաղության պայմանագիր՝ նվազեցնելու արագ բացասական ազդեցությունը եվրոպական տնտեսության վրա, եզրափակում է հրատարակությունը։