• 16/08/2022

Արեւմտյան երկրները սպասում են Կիեւի անկմանը. Ուկրաինայի արտգործնախարար

Արեւմտյան երկրները սպասում են Կիեւի անկմանը. Ուկրաինայի արտգործնախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ արևմտյան որոշ երկրներ սպասում են, որ Կիևը կհանձնվի, որպեսզի խնդիրը լուծվի։

Կուլեբան ասաց նաեւ, որ այլ արտգործնախարարների հետ հարցազրույցներում և պարզ զրույցներում իրեն հաճախ հարցնում են. «Որքա՞ն կարող ես դիմանալ»: «Հարցնելու փոխարեն՝ էլ ի՞նչ է պետք անել, որ հնարավորինս կարճ ժամանակում հաղթենք»,- դժգոհել է նախարարը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում։

Ուկրաինացի նախարարը նաև ափսոսանք է հայտնել, որ զենքի մատակարարումը և ֆինանսական օգնության ծավալը անշեղորեն նվազում են՝ մեղադրելով արևմտյան երկրների ղեկավարներին Ուկրաինայի դեմ դավադրության մեջ։