- 17/08/2022
Օդեսայի լողափերից պայթած ուկրաինական ականը եւս 2 մարդու կյանք է խլել (Տեսանյութ)
Օդեսայի լողափերից մեկում հերթական անգամ պայթել է Ուկրաինայի զինված ուժերի տեղադրած ականը։
Պայթյունը, որը տեղի է ունեցել լողացողների անմիջապես հարեւանությամբ, 2 մարդու կյանք է խլել: Եւս 2-ը՝ վիրավորվել է։
Նման պայթյուններ դեռ շատ կլինեն, քանի որ ուկրաինական բանակը, այդպես էլ չկարողանա´լով հաղթահարել ծովի կողմից ռուսների հարձակման վախը, ականապատել են ողջ ծովափն ու ափամերձ գոտին, եւ մեծ հարց է` գոնե քարտեզագրում անցկացվա՞ծ է: