• 18/08/2022

Ռուսաստանը «չար նախազգուշացում» է արել Արևմուտքին. The Sun

Ռուսաստանը «չար նախազգուշացում» է արել Արևմուտքին. The Sun

Բրիտանական The Sun թերթի լրագրող Թարիկ Թահիրը «Բանակ-2022» ֆորումում ապագա «Арктур» միջուկային սուզանավի հայեցակարգային նախագծի ներկայացումը դիտել է որպես «չար նախազգուշացում»։

«Ռուսաստանը ներկայացնում է իր ամենաառաջադեմ սուզանավը, որպես նախազգուշացում Արևմուտքին»,- ասվում է հոդվածի վերնագրում։

Հեղինակը բարձր է գնահատել ապագա սուզանավի «արմատական» դիզայնը։ Նրա կարծիքով՝ որոշ տարրեր արված են «Ջեյմս Բոնդի ֆիլմերից չարագործների ոճով»։

«Ռուբինի» ծովային ճարտարագիտության կենտրոնական նախագծման բյուրոն «Բանակ-2022» ֆորումում ցույց տվեց իր տեսլականը ռազմավարական հրթիռային սուզանավերի հնարավոր ապագայի վերաբերյալ՝ «Арктур» ռազմավարական հրթիռային սուզանավերի հայեցակարգային նախագծի միջոցով:

Բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ սուզանավը կկարողանա ավելի վաղ հայտնաբերել թշնամուն՝ ստորջրյա անօդաչու թռչող սարքերի շնորհիվ, ավելի գաղտնի կդառնա երեսապատված ձևի և առանց լիսեռի էներգիայի շնորհիվ, ինչպես նաև կունենա 20 տոկոսով ավելի ցածր բեդնվածություն՝ կապված հրթիռային զենքի կատարելագործման հետ: Նոր սուզանավի ի հայտ գալու ժամանակը 21-րդ դարի երկրորդ կեսն է։