• 18/08/2022

Եվրոպայի խոշորագույն երկրները դադարեցրել են Ուկրաինային ռազմական խոստումներ տալ. Politico

Եվրոպայի խոշորագույն երկրները դադարեցրել են Ուկրաինային ռազմական խոստումներ տալ. Politico

Եվրոպայի վեց խոշորագույն երկրները հուլիսին Ուկրաինային նոր երկկողմ ռազմական խոստումներ չեն տվել, գրում է Politico-ն՝ վկայակոչելով Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալները։

Ըստ հետազոտողների՝ դա առաջին անգամ է տեղի ունեցել փետրվարի վերջին ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Կիլի ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Քրիստոֆ Թրեբեշը Politico-ին ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Եվրոպայի պարտավորությունները ապրիլի վերջից նվազման միտում ունեն:

«Չնայած մարտերը թեւակոխել են կրիտիկական փուլ, օգնության նոր նախաձեռնությունները չորացել են», – ասաց Թրեբեշը: