- 18/08/2022
Ֆինլանդիայի հարբած վարչապետը «տժժում» է. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆինլանդիայում աղմկահարույց սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ հրապարակվել է վարչապետ Սաննա Մարինի մասնակցությամբ երեկույթի տեսանյութը։
Մարին (լուսանկարում սպիտակ ջինսե տաբատով և սև վերնաշապիկով) հաստատեց, որ ալկոհոլ է օգտագործել, բայց հերքում է թմրանյութերի օգտագործման մասին մեղադրանքները:
«Ես խմում էի թեթև ալկոհոլային խմիչքներ և զվարճանում, բայց ես թմրանյութ չէի օգտագործում: Ես գիտեի, որ ինձ նկարահանում են, բայց վստահ էի, որ տեսանյութը մասնավոր է և չի հրապարակվի»,- ասում է Ֆինլանդիայի կառավարության 36-ամյա ղեկավարը։
Մարինի խոսքով՝ իրեն «նյարդայնացրել» է այն, որ տեսանյութը դերձել է հանրային սեփականություն։