- 21/08/2022
«Կինժալը» և Սու-57-ն իրենց փայլուն դրսևորեցին. Շոյգու
ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն խոսել է ռուսական նորագույն սպառազինության համակարգերի մարտական օգտագործման մասին:
«Սու-57-ը ցույց տվեց, որ փայլուն է, օդանավն ունի շատ բարձր պաշտպանվածություն հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերից, պաշտպանություն ունի հրթիռներից: Ամենակարևորը, ունի շատ, շատ հզոր զենքեր: Մենք նաև փորձեցինք այս զենքը, ստուգեցինք, այն. աշխատում է փայլուն: Ես այլ բառ չունեմ այստեղ:
«Կինժալ» հիպերձայնային հրթիռն ունի ձայնի 10 արագություն է։ Ճանապարհին այն փոխում է իր հետագիծը՝ ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական հարթություններում, ուստի այն ոչնչացնելը գործնականում անհնար է։ Մենք հարվածում ենք «Կինժալով» հատկապես կարևոր թիրախներին: Հատուկ ռազմական գործողության ժամանակ երեք անգամ։ Եվ երեք անգամ այն ցույց տվեց իր փայլուն բնութագրերը, որոնք աշխարհում ոչ մի նմանատիպ հրթիռ չունի»,- ասաց նախարարը։
Ի դեպ, ավելի վաղ հայտնի դարձել էր «Կինժալի» մարտական կիրառման մասին: Բայց ահա «Սու-57»-ի կիրառման մասին եղել էին միայն ակնարկներ, եւ ահա Շոյգուն հաստատեց այդ լուրերի իսկությունը: