- 24/08/2022
Պետդումա Ուկրաինան ահաբեկչական պետություն ճանաչելու մասին օրենքի նախագիծ է ներկայացվել
Ուկրաինան ահաբեկչական պետություն ճանաչելու մասին օրենքի նախագիծ է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության Պետդումա:
«Մենք կարծում ենք, որ իր քաղաքացիներին պատկանող գույքը պետք է բռնագրավվի և վերածվի Ռուսաստանի Դաշնության եկամուտի՝ ահաբեկչական պետության հասցված ու հնարավոր վնասը փոխհատուցելու համար»,- նշել են «Արդար Ռուսաստան» կուսակցության նախաձեռնության հեղինակները։
Այժմ ահաբեկչական կարող է ճանաչվել միայն կազմակերպությունը, խորհրդարանականներն առաջարկում են նորմերը տարածել պետությունների վրա։
«Արդար Ռուսաստան – ճշմարտության համար» կուսակցությունն առաջարկում է Ռուսաստանի օրենսդրություն մտցնել «ահաբեկչական պետություն» և «ահաբեկչության հովանավոր պետություն» հասկացությունները», – ասել է Միրոնովը։