- 24/08/2022
Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային զենք մատակարարել
Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային զենք մատակարարել, իրեն է պետք:
Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ ի պատասխան Բունդեսթագի երեք պատգամավորների քննադատության, որոնք Der Spiegel-ի համար հոդվածում կոչ են արել Կիև զենք ուղարկել նույնիսկ ի վնաս Գերմանիայի պաշտպանության։
«Ինչ վերաբերում է բունդեսվերի պահեստներից առաքումներին, մենք մոտեցել ենք թույլատրելի սահմանին», – ասել է դեպարտամենտի խոսնակ Քրիստինա Լամբրեխտը: Նրա խոսքով՝ գերմանական բանակը չի կարող ավելի թուլանալ։