• 24/08/2022

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կշարունակի աշխատանքը` չնայած ՌԴ-ից «հրթիռային հարվածների սպառնալիքի»

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կշարունակի աշխատանքը` չնայած ՌԴ-ից «հրթիռային հարվածների սպառնալիքի»

Ամերիկյան լրատվականները Պետդեպարտամենտի և խամաճիկ Զելենսկու հետ միասին շարունակում են հիստերիա հրահրել Կրեմլի կողմից «ծրագրված ագրեսիայի» շուրջ` Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ։

Այս անգամ տեղեկատվական ֆոնը պահպանելու համար CNN-ը, հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, հայտնում է, որ ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի նախատեսում դադարեցնել աշխատանքը Կիևում։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին դիվանագետները լրացուցիչ նախազգուշական միջոցներ կձեռնարկեն, սակայն նրանք չեն պատրաստվում լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։
Միաժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին կրկին հորդորել է ամերիկացիներին` լքել Ուկրաինան։