- 25/08/2022
Ռուսները «կատարյալ փոթորիկ» են հորինել ուկրաինացի զինյալների համար. ամերիկացի ռազմական փորձագետ
Ամերիկացի ռազմական վերլուծաբան, Իրաքում ՄԱԿ-ի զենքի նախկին տեսուչ, The Huffington Post-ի սյունակագիր Սքոթ Ռիտերը նկարագրել է ռուսական բանակի առավելությունները մարտի դաշտում, որոնք ցուցադրվել են հատուկ գործողության ընթացքում։
«Ուկրաինան հակամարտություն է սկսել Եվրոպայի ամենամեծ բանակն ունենալով՝ Թուրքիայից հետո։ Եթե նրանք կռվեին գերմանական բանակի դեմ, ապա կկործանեին գերմանացիներին։ Լեհերին կջախջախեին ու հատակը կսրբեին ռումինական բանակով, ֆրանսիացիներով, իտալացիներով։
Բայց Ռուսաստանն ունի շատ լավ պատրաստված բանակ՝ աշխարհի լավագույն սպայական կազմի գլխավորությամբ, ովքեր հասկանում են պատերազմի արվեստը։
Հարավ-արևելքում ուժեղ ամրացված ուկրաինական դիրքերը պատմության մեջ ամենաընդարձակ խրամատներից են` Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր: Սա չափազանց բարդ խնդիր է։ Բայց ռուսները կարողացան ստեղծել այն, ինչ ես կանվանեի «կատարյալ փոթորիկ»: Նրանք լիովին օգտվեցին հրետանու իրենց գերազանցությունից։
Ռուսները օրացույցը հանել են օրակարգից: Նրանք թքած ունեն ժամանակի վրա: Նրանք ճանապարհ են անցնում արևելյան Ուկրաինայով՝ պատճառելով չլսված կորուստներ։
Այս տղաները շատ լավն են, ես չէի ցանկանա նրանց դեմ գնալ։ Ռուսները մարտադաշտում ֆանտաստիկ բաներ են անում, բայց ժամանակն իրենց չի հետաքրքրում։ Նրանք պատրաստվում են առաքելությունն այնպես իրականացնել, որ նվազագույնի հասցնեն Ռուսաստանի կորուստը»։