- 25/08/2022
Նեբենզիա. Արեւմուտքը Ուկրաինայում հանցագործությունների մեղսակից է
Արևմուտքը դառնում է Ուկրաինայի խաղաղ բնակիչների դեմ Կիևի ռեժիմի հանցագործությունների մեղսակիցն ու համահեղինակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Մեր նախկին արևմտյան գործընկերները, իրենց ուկրաինական խնամակալներին դատապարտելու փոխարեն, նրանց ավելի ու ավելի նոր տեսակի զենքեր են մատակարարում, որոնք հասնում են այնտեղ, որտեղ Կիևը նախկինում չէր կարող հասնել», – ասաց Նեբենզյան:
«Այսպիսով, նրանք մեղսակից են դառնում խաղաղ բնակչության դեմ հանցագործություններին։
Սա առաջին հերթին վերաբերում է ամերիկյան «HIMARS»-ին, որով հարվածել են Ելենովկայի գաղութին»,- հավելեց նա։
Նեբենզյայի խոսքով՝ Մոսկվան գիտի, որ Վլադիմիր Զելենսկին քաջատեղյակ է, որ այդ հանցագործության հետևում կանգնած է ուկրաինացի զինվորականները։